ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստում քննարկվեցին արտադրական գործընթացներում որակի կառավարման և այլ հարցեր

Վերջին լուրերը
ՓՄՁ Զարգացման խորհրդի նիստում քննարկվեցին արտադրական գործընթացներում որակի կառավարման և այլ հարցեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում առկա է արտադրական գործընթացներում որակի կառավարման և անվտանգության կառավարման համակարգ ներդնելու կարևորության գիտակցության աճ, սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր, ինչը բացասաբար է ազդում գործընթացների վրա։ Այս մասին վկայում են ինչպես գործարարների հետ քննարկումները, այնպես էլ վիճակագրությունն այն մասին, որ որակի կառավարման միջազգայնորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է՝ ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից և համանման երկրների հետ համեմատությամբ։

Արտադրության որակի կառավարման համակարգեր ունեցող բիզնեսների թվով Հայաստանը զիջում է համեմատվող գրեթե բոլոր երկրներին։ Այս հարցը մայիսի 20-ին քննարկվեց փոխվարչապետի գլխավորությամբ կայացած ՓՄՁ Զարգացման խորհրդի Նիստում։

Խորհրդի նիստում առաջարկի մասին քննարկումների շրջանակում նախագծի մասին հնչեցին դրական կարծիքներ։ Փոխվարչապետը արձանագրեց, որ հարցը կարևոր առաջնահերթությունների մեջ է: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից և շուտով կներկայացվի Կառավարության հաստատման։

Նիստում քննարկված մյուս հարցը վերաբերում էր Արդարադատության նախարարության կողմից շրջանառված նախագծին։ E-draft հարթակում տեղադրված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը վարչական ակտի` բողաքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացման մասին է։ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանվում են վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Վահագն Համբարձումյանն այս նախագիծը խնդրահարույց է համարում՝ նշելով, որ ըստ օրենքի կարգավորման, տետեսվարող սուբյեկտի կամ քաղաքացու նկատմամբ գործող վարչական ակտը բողոքարկման պահից կասեցվում է, իսկ օրենքը տալիս է բացառություններ՝ վարչական ակտի կասեցման լուրջ հետևանքների առաջացման դեպքում։ ՓՄՁ Խորհրդի անդամները և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները բացասական դիրքորոշում հայտնեցին հարցի շուրջ: Որոշվեց, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից եղած կարգավորոումների շրջանակում բացառություններ սահմանելու տրամաբանությամբ, որից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը կներկայացնի արդյունքները փոխվարչապետի գլխավորությամբ ՓՄՁ Խորհրդի հաջորդ նիստի շրջանակներում:

ՓՄՁ խորհուրդը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները, իսկ նախկինում քննարկված առաջարկներից շատերն արդեն կյանքի են կոչվում։ Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Մանրամասները դիտեք մեր ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները