ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելը` Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Դիմել կարող են ներքոնշյալ արժեշղթաների մասնակիցները.
- Այգեգործություն, պտղաբուծություն,
- Բանջարաբոստանային կուլտուրաների, ոչ ավանդական, բարձրարժեք բույսերի մշակություն,
- Հացահատիկագործություն,
- Հատիկաընդեղենի մշակություն,
- Կարտոֆիլագործություն,
- Հատապտուղների մշակություն,
- Խաղողագործություն և գինեգործություն,
- Հավաքչարարությունից անցում դեպի մշակովի գյուղատնտեսության։
Ծրագիրը աջակցություն կտրամադրի Հայաստանի երեք մարզերում գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված երեք կին ձեռնարկատերերի՝ բարելավելու արժեշղթաների թույլ օղակները՝ խթանելով շղթաների օղակների միջև համագործակցությունը: Թիրախային մարզերն են Տավուշը, Լոռին և Վայոց Ձորը։
Դրամաշնորհի կարևոր պայմաններից մեկն այն է, որ ընտրված ծրագիրը աջակցի և նպաստի արժեշղթայում գործող այլ կանանց գործունեությանը։
Մրցույթի մասին մանրամասները և դիմումների ամբողջական փաթեթը կգտնեք այստեղ։
Դիմումի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ․ հասցեով մինչև սույն թվականի մարտի 20-ը, ժամը 17։00-ն։ Դիմումի և հայտարարության լեզուն հայերենն է։