Global Banking & Finance Awards հեղինակավոր ամսագիրը Հայաստանի ֆոնդային բորսային (AMX) շնորհել է երկու պատվավոր մրցանակ՝ «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» և «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»:
Առաջին մրցանակը շնորհվել է բորսայի կայուն աշխատանքի և ներդրողների հետ գործընկերության համար, իսկ երկրորդը՝ շուկայի ընդլայնման և նոր ծառայությունների ներդրման արդյունքում:
2024-ին AMX-ը գրանցել է տպավորիչ ցուցանիշներ: Շուկայի ընդհանուր արժեքը հասել է 4.1 տրիլիոն դրամի: Առևտրի ծավալները և գործարքների քանակն աճել են բոլոր հարթակներում: Այս առաջընթացին նպաստել են արտարժութային հարթակի վերագործարկումը և թվային նոր գործիքների ներդրումը:
Global Banking & Finance Review-ն՝ այս մրցանակները շնորհող բրիտանական հեղինակավոր հրատարակությունը, հայտնի է ֆինանսական ոլորտի խորքային վերլուծություններով: Հաղթողներն ընտրվում են ոլորտի փորձագետների, բանկային խորհրդատուների և ամսագրի ղեկավար կազմի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում:
Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: