Ամենապահանջված հմտությունները Հայաստանում՝ աշխատանքի անցնելու համար

Վերջին լուրերը
Ամենապահանջված հմտությունները Հայաստանում՝ աշխատանքի անցնելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային ու տեղական աշխատաշուկայում վաղուց փոխվել են աշխատողներից պահանջվող հմտությունների ցանկերը։ Վերջին միտումները ցույց են տալիս, որ մասնագիտական գիտելիքներից բացի, աշխատողներից ակնկալվում են նաև զարգացած սոցիալական և անձնային որակներ:

Ըստ Staff.am-ի հետազոտության՝ «Ժամանակի կառավարում» հմտությունը Հայաստանում շարունակում է մնալ առաջնային պահանջ գործատուների շրջանում: Նշանակալի առաջընթաց է գրանցել «Բանակցությունների հմտություններ» ցուցանիշը՝ գերազանցելով նախկինում առաջատար դիրքեր զբաղեցնող «Թիմում աշխատելու ունակություն» և «Խնդիրների լուծում» հմտություններին:

Ամենապահանջված հմտությունները Հայաստանում՝ աշխատանքի անցնելու համար

Հայաստանյան ՏՏ ընկերությունների կողմից առանձնահատուկ կարևորություն է տրվում ժամանակի արդյունավետ կառավարման հմտությանը: Ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ բարձր են գնահատվում նաև՝

  • Թիմային աշխատանքի կարողությունը
  • Ուշադրության կենտրոնացումը
  • Խնդիրների լուծման հմտությունը
  • Վերլուծական մտածողությունը
Ամենապահանջված հմտությունները Հայաստանում՝ աշխատանքի անցնելու համար

Ֆինանսական ոլորտում 2024 թվականին նկատվել են էական փոփոխություններ: Ի տարբերություն նախորդ տարվա, ծրագրավորման լեզուների իմացությունը դուրս է մնացել առաջնային պահանջների ցանկից՝ պայմանավորված ոլորտում ծրագրավորողների թափուր հաստիքների կրճատմամբ:

Առանձնակի ուշադրություն է դարձվում հետևյալ ծրագրերի իմացությանը՝

  • MS Excel-ի խորացված իմացություն
  • ArmSoft համակարգի տիրապետում
  • LSoft ծրագրային ապահովման իմացություն
Ամենապահանջված հմտությունները Հայաստանում՝ աշխատանքի անցնելու համար

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները