Ներդրումներ կատարելը շատերի համար դեռևս ռիսկային ու երբեմն էլ կասկածելի է թվում, հատկապես երբ ոլորտի վերաբերյալ տարածված բազմաթիվ միֆեր կան: Ոմանք նույնիսկ կարծում են, որ դա պարզապես գումարի վատնում է, քանի որ լավ չեն պատկերացնում, թե ինչպես են իրականում աշխատում ներդրումները: Սակայն, ներդրումներն իրականում ճիշտ որոշումների կայացման շնորհիվ ներդրված գումարից եկամուտ ստանալու միջոց են:
Եկեք անդրադառնանք ներդրումների մասին տարածված միֆերին ու «բացահայտենք» ճշմարտությունը:
Միֆ 1. Ներդրումներ կատարելը բարդ է
Ներդրումային ոլորտը և ֆինանսական տերմինները կարող են բարդ թվալ, կարծես՝ դա լեզու է, որը հասկանալի է միայն ֆինանսական փորձագետներին: Սակայն, իրականում այդ տերմինները պարզապես նկարագրում են ամենօրյա իրադարձություններն ու գործողությունները, որոնց մենք բոլորս բախվում ենք:
Բարեբախտաբար, մեր օրերում հսկայական ռեսուրսներ կան, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ բարդ թվացող տերմինները: Հիմնական հասկացություններին ծանոթանալով և ոլորտն ուսումնասիրելով՝ յուրաքանչյուրը կարող է սկսել ներդրումներ կատարել:
Միֆ 2. Ներդրում կատարելն արագ հարստացման սխեմա է
Նախ՝ եկեք մի բան հստակեցնենք. արագ հարստանալու կարճ և գրագետ ճանապարհ գոյություն չունի: Մարդիկ, ովքեր պնդում են, թե այդպես հնարավոր է, ամենայն հավանականությամբ, ցանկանում են ձեզ ներգրավել խաբեության կամ զեղծարարության մեջ:
Օրինական ներդրումը երկարաժամկետ գործողություն է, որը պահանջում է համբերություն, կարգապահություն և հիմնված է իրատեսական նպատակների վրա: Խուսափեք շուկայի կարճաժամկետ տատանումների հիման վրա իմպուլսային որոշումներ կայացնելու գայթակղությունից։ Փոխարենը՝ կենտրոնացեք ձեր երկարաժամկետ ֆինանսական նպատակներին հասնելու վրա որն, անշուշտ, ժամանակի ընթացքում կտա ցանկալի արդյունքը:
Միֆ 3․ Ներդրումներ կատարելու կամար մեծ գումար է անհրաժեշտ
Հակառակ տարածված միֆի՝ առաջին ներդրումների համար ձեզ մեծ գումար հարկավոր չէ: Իհարկե, ցանկալի է խոշոր գումար ներդնել ավելի բարձր եկամուտ ստանալու համար, բայց դա պարտադիր պայման չէ սկսելու համար: Շատ ներդրումային հարթակներ թույլ են տալիս սկսել նույնիսկ շատ փոքր գումարով և ժամանակի ընթացքում ավելացնել գումարի չափը:
Միֆ 4. Ներդրում կատարելը չափազանց ռիսկային է
Ապակողմնորոշիչ ևս մեկ միֆ․ «Ներդրումները միշտ ռիսկային են»: Շատերն են այսպես մտածում, բայց իրականում ռիսկերը չեն ենթադրում, որ պետք է հրաժարվել ներդրումներից: Ներդրումների հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես եք դրանց մոտենում: Կարևորը ճիշտ ռազմավարություն և հուսալի ներդրումային ընկերություն ընտրելն է։
Պետք է հիշել, որ ներդրումները տարբեր ռիսկային մակարդակներ ունեն: Օրինակ՝ ավելի քիչ ռիսկեր պարունակող ներդրումները, ինչպիսիք են պահուստային ֆոնդերը, կարող են ավելի ապահով տարբերակ հանդիսանալ սկսնակ ներդրողների համար:
Միֆ 6. Ներդրողն ամեն ինչ կորցնում է, երբ շուկան անկում է ապրում
Ոմանք կարծում են, որ շուկայի անկման պարագայում կորցնելու են ներդրված ամբողջ գումարը։
Սա միֆ է, քանի որ տարբեր միջոցներ կան, որոնք թույլ են տալիս պահպանել ներդրումները շուկայական տատանումների ժամանակ։ Այդ միջոցներից մեկը պորտֆելի դիվերսիֆիկացումն է։
Եթե ցանկանում եք ներդրումային կարիերա սկսել և գրագետ խորհրդատվության կարիք ունեք, ապա կարող եք դիմել Unibank Invest-ի փորձառու խորհրդատուներին։
Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսել իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Եզրակացություն
Ներդրումներ կատարելը կարող է եկամուտ ստանալու արդյունավետ միջոց լինել, բայց դրա շուրջ տարածված միֆերը հաճախ կարող են ապակողմնորոշել հատկապես սկսնակ ներդրողներին։ Իրականում՝ ներդրումների ոլորտը շատ ավելի պարզ ու հասկանալի կթվա, եթե մարդիկ գիտակցեն, որ դա համբերություն և ճիշտ ռազմավարություն պահանջող գործընթաց է և զինվեն անհրաժեշտ գիտելիքներով: Հաջողության հասնելու և լավ պորտֆոլիո կառուցելու համար կարևոր է ընտրել ճիշտ գործիքներ և միջոցներ, համապատասխանեցնել դրանք ձեր ներդրումային նպատակներին։
Կարդացե՛ք նաև.