SMM մասնագետներին տանջող խնդիրներից մեկը կարծես թե լուծվում է:
Ստեղծումից ի վեր Instagram-ի առանձնահատկություններից մեկն այն էր, որ հրապարակումներ անել հնարավոր էր միայն բջջային սարքերից: Այժմ սոցցանցը սկսել է տեստավորել համակարգչից ֆոտոներ և վիդեոներ հրապարակելու ֆունկցիան, որը առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի մոտ: Instagram-ը այս մասին դեռ պաշտոնապես չի հայտարարել:
Ինչպես հրապարակում անել Instagram-ում համակարգչից
- Սեղմել նոր «+» կոճակը վերևի աջ անկյունում՝ Messenger-ի նշանի կողքին
- Ընտրել ֆայլը համակարգչից կամ «գցել» այն Drag and Drop եղանակով
- Ընտրել հրապարակման չափը
- Խմբագրել՝ ֆիլտրեր, էֆեկտներ և այլն
- Ավելացնել տեքստ, թեգեր, նշել վայր և այլն
- Հրապարակել՝ Share
Եթե ձեր մոտ ֆունկցիան դեռ չի հայտնվել, պետք է սպասել. թեստավորումից հետո ամենայն հավանականությամբ այն հասանելի կդառնա բոլորի համար:
Instagram-ի մյուս նորամուծություններից են նաև հավանումների քանակի թաքցնելու հնարավորությունը, ինչպես նաև Live վիդեոների ժամանակ ձայնի կամ վիդեոյի անջատումը: