2026 թվականին աշխատանքի արտադրողականությունը 2021 թվականի ցուցանիշների համեմատ պետք է կրկնապատկվի։ Այս մասին 2024 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա բացատրել է, որ եթե 2021 թվականին մեկ աշխատանքային ժամի արժեքը կազմել է 6 դոլար, ապա 2026 թվականին այդ ցուցանիշը պետք է կազմի 12 դոլար։ Պաշտոնյան հայտնել է, որ 2024 թվականին այս ցուցանիշը հասել է 10.9$-ի։
Ըստ նախարարի խոսքերի, աշխատանքի արտադրողականության կրկնապատկման կառավարական ծրագիրն իրականացվում է ժամանակացույցից առաջ: Նրա խոսքերով, ցուցանիշի զգալի աճը ձեռք է բերվել լիզինգի պետական աջակցության ծրագրի շնորհիվ, որը հնարավորություն է տվել թարմացնել գյուղատնտեսական տեխնիկայի և արդյունաբերական սարքավորումների պարկը:
Գյուղատնտեսության ոլորտում ծրագիրը նպաստել է նոր մեքենաների և տրակտորների ձեռքբերմանը, իսկ ագրոարդյունաբերական համալիրում և տնտեսության այլ ոլորտներում՝ ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: