Երեկ՝ հունվարի 20-ին տեղի ունեցավ The Factory by BANA’s Opening & SAP Startup Factory’s Demo Day միջոցառումը, որտեղ SAP Startup Factory by Bana աքսելերացիոն ծրագրի 1-ին «սերունդը» ավարտեց 16-շաբաթյա հատուկ ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ծրագիրը բարեհաջող ավարտած թիմերը հյուրերին, կազմակերպիչներին, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և իրենց գործընկերներին ներկայացրին իրենց ստարտափների գաղափարները։
SAP Startup Factory-ն Հայաստանում ստեղծվել է SAP-ի և BANA-ի համագործակցության արդյունքում:
Ունենալով հայաստանյան ստարտափներին միջազգային շուկաներ ուղղորդելու հստակ տեսլական՝ SAP Startup Factory-ն ծրագրի մասնակից ստարտափներին հնարավորություն է տալիս մուտք գործել ամենամեծ B2B հաճախորդների բազա, ակտիվորեն աջակցում է շուկայում հաջողությունների մեծացմանը։
How2B-ի հետ զրույցում Business Angel Network of Armenia-ի նախագծի ղեկավար Մանանա Մելքոնյանը նշեց․
«Երկու կարևոր միջոցառում ունենք՝ SAP Startup Factory by Bana-ի Demo Day-ը և Co-working space-ի բացումը: SAP Startup Factory-ն համագործակցության արդյունքում ձևավորված ծրագիր է այն B2B ստարտափների համար, ովքեր հետաքրքրված են ինտեգրվել SAP-ի պրոդուկտների մեջ։ Ստարտափները դիմում են ծրագրին, ընտրվելուց հետո աշխատում են SAP-ի մենթորների և մասնագետների հետ նաև միջազգային մասնագետների հետ, ինտեգրացման սցենարներ են մշակում։ Ինտեգրումից հետո հասանելիություն են ունենում SAP-ի հաճախորդների բազային, որը 440.000-ից ավել հաճախորդ ունեցող բազա է։ Այս ամենից զատ ինտեգրումից հետո այն պրոդուկտները, ում ինտեգրվել են օգնում են վաճառքները ավելացնելուն։ Այսօր ավարտում են 8 ստարտափներ, ովքեր ինտեգրվել են SAP-ի 5 պրոդուկտների։ Այս ընթացքում ստարտափները շատ ակտիվ են աշխատել, բայց 10 ստարտափից 8-ն են ավարտում, որովհետև միայն 8-ը կարողացան գտնել համագործակցության եզրերը։ Ի սկզբանե 51 դիմորդ ենք ունեցել, որոնցից 10 ընտրվել են, իսկ 8-ը ավարտում են։
Իսկ 2-րդ միջոցառումը Co-working space-ի բացումն է, որը SAP Startup Factory և Ստարտափ ինկուբատորի ստարտափների համար է, նրանք կարող են գալ, այստեղ աշխատել։ Ունենք նաև մեծ լսարան, որտեղ կարող են տարբեր միջոցառումներ իրականցնել»։
Ծրագիրը բարեհաջող ավարտած 8 ստարտափներն են․
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։