EPIC ստարտափ ինկուբատորը 15 շաբաթ տեւողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը զարգացնում են իրենց գաղափարները եւ ձեռքբերում առաջին հաճախորդներին: Ծրագրի ընթացքում թիմերը կմասնակցեն սեմինարների, կիրականացնեն հաճախորդների հայտնաբերման եւ զարգացման գործընթացներ։
Թիմերի համար նախատեսված են տարբեր ձեւաչափերով հանդիպումներ հաջողակ ձեռներեցների ու ներդրողների հետ, ինչպես նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն/աջակցություն ՀԱՀ-ից։
2017 թվականից ի վեր այս ծրագրով անցել է ավելի քան 130 ստարտափ՝ ավելի քան 320 ձեռնարկատերերով։
Ծրագիրը նախատեսված է հատուկ այն թիմերի համար, որոնք ունեն նորարարական գաղափարներ և մտադիր են դրանք բիզնեսի վերածել։ Այն սիրով սպասում է նաև այն ստարտափ թիմերին, որոնք Հայաստանի ամերիկյան համալսարնից չեն:
Դեմո օրվա ընթացքում լավագույն ստարտափները կստանան դրամական մրցանակներ:
EPIC-ը փնտրում է լավ գաղափար ունեցող մասնակիցների, մարզվելու ունակությամբ, համառությամբ, մղումով և իրենց հարմարավետության գոտիներից դուրս գալու պատրաստակամությամբ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։
Դիմել կարող եք այստեղ։