Android-ով աշխատող միլիոնավոր սմարթֆոններ հունվարի 1-ից կկորցնեն WhatsApp-ի աջակցությունը

Վերջին լուրերը
Android-ով աշխատող միլիոնավոր սմարթֆոններ հունվարի 1-ից կկորցնեն WhatsApp-ի աջակցությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հունվարի 1-ից Android KitKat-ով և Android պլատֆորմի ավելի վաղ տարբերակներով աշխատող սմարթֆոններն այլևս չեն աջակցի WhatsApp ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունը։ Ինչպես հաղորդվում է, Meta-n, որին պատկանում է WhatsApp-ը, դադարեցնում է այս հին սարքերի աջակցությունը, քանի որ հավելվածի զարգացող գործառույթները, ներառյալ AI-ի առանձնահատկությունները, պահանջում են ավելի առաջադեմ սարքավորումներ։

Սմարթֆոնների հայտնի մոդելների ցանկը, որոնց վրա կազդի մեսենջերի աջակցության առաջիկա ավարտը, ներառում է.

  • Samsung-ից՝ Galaxy S3, Galaxy Note 2, Galaxy Ace 3, Galaxy S4 Mini;
  • Motorola-ից՝ Moto G (1st Gen), Razr HD, Moto E 2014;
  • HTC-ից՝ One X, One X+, Desire 500, Desire 601;
  • LG-ից՝ Optimus G, Nexus 4, G2 Mini, L90;
  • Sony-ից՝ Xperia Z, Xperia SP, Xperia T, Xperia V.

Այս սմարթֆոններից օգտվողներին խորհուրդ է տրվում պահպանել WhatsApp-ի իրենց տվյալների կրկնօրինակները նոր սարքում, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո մեդիա ֆայլերը և չաթի պատմությունը կջնջվեն մեսենջերից:

«Ամեն տարի մենք հայտնաբերում ենք ամենահնացած սարքերն ու ծրագրային ապահովումը, որոնք ունեն ամենաքիչ օգտվողները: Այս սարքերը, ի թիվս այլ բաների, կարող են չունենալ անվտանգության վերջին թարմացումները կամ գործառույթները, որոնք անհրաժեշտ են WhatsApp-ի աշխատանքի համար»,- զգուշացնում է մեսենջերի մշակման թիմը։

Ավելի վաղ Meta-ն հայտարարել էր 2025 թվականի մայիսի 5-ից WhatsApp-ի աջակցության ավարտի մասին iPhone սմարթֆոնների համար, որոնց օպերացիոն համակարգի տարբերակները մինչև iOS 15.1 են:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները