Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցրել ստարտափ էկոհամակարգերի վարկանիշային ցուցակում

Վերջին լուրերը
<strong>Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցրել ստարտափ էկոհամակարգերի վարկանիշային ցուցակում</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

StartupBlink-ի` 2024 թվականի Global Startup Ecosystem Index-ի վերջին տվյալների համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշում։ 

StartupBlink-ի Global Startup Ecosystem Index-ը համաշխարհային վարկանիշային համակարգ է, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի 100 երկրների և 1000 քաղաքների ստարտափ էկոհամակարգերի վիճակը։ Այս վարկանիշը ստեղծվում է բազմաթիվ տվյալների վրա հիմնվելով՝ հաշվի առնելով ստարտափների քանակը, որակը և բիզնես միջավայրի պայմանները։

Հայաստանի գրանցած արդյունքը հատկապես ուշագրավ է տարածաշրջանային համատեքստում․Հայաստանը Վրաստանից առաջ է 13 հորիզոնականով, իսկ Ադրբեջանից՝ 23։

Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը առանձնանում է զարգացման մի շարք առանցքային ուղղություններով։ Դրանց թվում են տեխնոլոգիական ու արհեստական բանականության ոլորտները, ինչպես նաև ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech) բնագավառը։ 

Վարկանիշավորման մեթոդաբանությունը հաշվի է առնում մի շարք կարևոր գործոններ՝ ներառյալ ներդրումների ներգրավման ցուցանիշները, ստարտափներին տրված քանակական և որակական գնահատականը, ինչպես նաև տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները