Նորարարական «Innovate Armenia» մրցույթի հաղթողներն արժանացան 48 հազար դոլարին համարժեք մրցանակների

Վերջին լուրերը
Նորարարական «Innovate Armenia» մրցույթի հաղթողներն արժանացան 48 հազար դոլարին համարժեք մրցանակների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նորարարական պրոդուկտների համահայկական «Innovate Armenia» մրցույթը։ Նպատակն էր խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական պրոդուկտների զարգացմանը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելուն: Մրցույթը նախաձեռնել և իրականացրել էր TCF Armenia-ն։ 

Արդյունքում, մրցույթի հաղթողներն, ընդհանուր առմամբ, արժանացան 48.000 դոլարին համարժեք մրցանակների մինչ այդ սահմանված 40․000 դոլարի փոխարեն։ 

Առաջին հորիզոնականը զբաղեցրած BeeSync պրոդուկտի թիմը ստացավ 20.000 դոլարին համարժեք մրցանակ, այն է՝ համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ ցանցի հետ։ 

Նորարարական «Innovate Armenia» մրցույթի հաղթողներն արժանացան 48 հազար դոլարին համարժեք մրցանակների

Երկրորդ տեղը զբաղեցրած 6Hz պրոդուկտի թիմը ստացավ 12.000 դոլարին համարժեք մրցանակ՝ հնարավորություն օգտվելու շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից․ թիմը կմասնակցի մենթորության, ինչպես նաև կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:

Երրորդ հորիզոնականում հայտնվեցին երկու Chamboplay-ը և Flowtric պրոդուկտները ներկայացնող թիմերը, որոնք ստացան երկուական 8.000 դոլարին համարժեք մրցանակ՝ օգտվելու շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից և մենթորությունից։ 

TCF Armenia-ի համահիմնադիր  և տնօրեն Նարեկ Վարդանյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց՝ ուրախ է, որ մրցույթին ներկայացվել են այսքան հետաքրքիր գաղափարներ։ 

«Մենք միշտ էլ իմացել ենք, որ Հայաստանում հետաքրքիր և մրցունակ գաղափարների պակաս չկա, այլ կա ֆիզիկական նորարարական պրոդուկտները կյանքի կոչելու և միջազգային շուկա հանելու փորձի պակաս։  

Նորարարական «Innovate Armenia» մրցույթի հաղթողներն արժանացան 48 հազար դոլարին համարժեք մրցանակների

Մենք այսօր ընտրել ենք մասնակիցներին ելնելով մեր փորձից և շուկայով պայմանավորված տարբեր չափորոշիչներից։ Մենք օգնել ենք 1000-ից ավելի նորարարությունների աշխարհում հասնել հաջողության․ այդ նախագծերից շատերը քրաունդֆանդինգի փուլում միլիոնից ավելի դոլար են հավաքել։ Մենք շատ ենք սիրում նորարարությունները, և ցանկանում ենք, որ դրանք տարածվեն Հայաստանում, մարդիկ տեսնեն, որ Հայաստանից հնարավոր է ունենալ գաղափար և ստեղծել շատ որակյալ պրոդուկտներ։ Մենք հավատում ենք, որ ամեն ինչ հնարավոր է․ ահա ինչու ենք նախաձեռնել այս մրցույթը»,-նշեց Նարեկ Վարդանյանը։ 

TCF Armenia-ի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանն էլ իր խոսքում ընդգծեց՝ «Innovate Armenia»-ին մասնակցելու համար դիմել էր 111 թիմ և անհատ։ Երկրորդ փուլի համար ընտրվել էին 10-ը․ մրցակցությունը բավական թեժ էր։ 

Նորարարական «Innovate Armenia» մրցույթի հաղթողներն արժանացան 48 հազար դոլարին համարժեք մրցանակների

«Ընտրված նախագծերը պետք է համապատասխան լինեին մեր կողմից նախապես հայտարարված չափանիշներին, հիմնականում գաղափարի վրա շեշտ դնելով ենք ընտրություն կատարել։ Նախագիծը պետք է լիներ նորարարական և իրատեսական․ մենք որպես ընկերություն պետք է պատկերացնեինք այն և կարողանայինք իրականություն դարձնել»,-նշեց Մարիամ Համբարձումյանը։ 

Մրցույթին կարող էին մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։ Սա աննախադեպ հնարավորություն էր մրցույթի մասնակիցների համար՝ համապատասխանեցնելու իրենց գաղափարները միջազգային չախանիշներին, դարձնելու դրանք մրցունակ ամբողջ աշխարհում, հավաքելու գումար նախնական արտադրության համար, ձեռք բերելու կապեր և օգտակար ծանոթություններ։ Անհրաժեշտ էր ներկայացնել գաղափարի նախապատմությունը, պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, ինչպես նաև շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր։ 

Ժյուրին գնահատել էր մասնակիցների նորարարական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները