SADA-ն, օգտագործելով գեներատիվ AI-ի փորձը, ստացել է Google Cloud-ի նոր մասնագիտացում

Վերջին լուրերը
<strong>SADA-ն, օգտագործելով գեներատիվ AI-ի փորձը, ստացել է Google Cloud-ի նոր մասնագիտացում</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն ստացել է Google Cloud-ի 11-րդ՝ գեներատիվ AI-ի ​​ծառայությունների մասնագիտացումը։

Այս մասնագիտացմանը հասնելու համար SADA-ից պահանջվել է Google Cloud-ի գեներատիվ AI (GenAI) ծառայությունների օգտագործման պրակտիկան, հաճախորդների հաջող փորձառությունները և առաջադեմ տեխնիկական հմտությունները, որոնք մանրակրկիտ գնահատվել են Google Cloud-ի և երրորդ կողմի աուդիտորի կողմից: Այս գործընթացի շնորհիվ, SADA-ն ապացուցել է գեներատիվ AI լուծումներ և ծառայություններ զարգացնելու կարողությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ առողջապահությունը, բնագիտությունը, մեդիան, ժամանցը, ֆինանսական ծառայությունները, հանրային ոլորտը և այլն:

Օրինակ, SADA-ն առողջապահական կազմակերպությունների համար մշակել է խելացի պլանավորման գործիք՝ հնարավորություն տալով կառավարել անձնակազմի հերթապահությունները։ SADA-ն նաև հայտնի սպորտային թիմի համար ստեղծել է անհատականացված առաջարկների գործիք՝ երկրպագուների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով:  SADA-ի՝ AI-ի վրա հիմնված լուծումներն օգնել են նաև ապահովագրական մի ընկերության՝ կարևոր գործերի առաջնահերթությունը վերահսկելու գործում։

«SADA-ի հետ աշխատելը մեզ օգնեց գեներատիվ AI-ն ըմբռնելու և լավագույնս օգտագործելու հարցում: Դա մեծ առաջընթաց էր AI-ի հետ աշխատելիս։ Մենք հասկացանք ոչ միայն արհեստական բանականության հայեցակարգը, այլ նաև, թե ինչպես կարող ենք կիրառել այն մեր պրոդուկտներում»,- նշել է առողջապահական կադրերի կառավարման GoEasyCare ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Ռայթը։

«Մեր անհատականացված AI լուծումներն ու ծառայությունները տարբեր ոլորտների հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարելագործել աշխատակիցների և հաճախորդների փորձառությունները և նոր հնարավորություններ ստեղծել աշխատանքային հոսքերն ավելի արդյունավետ ապահովելու համար։ Այս մասնագիտացումը ցույց է տալիս, թե ինչպիսի բազմազան և անհատական ծառայություններ ենք տրամադրում և ինչպիսի նորարարական լուծումներ գտնում՝ մեր հաճախորդների եզակի կարիքները բավարարելու նպատակով»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Դանա Բերգը:

SADA, an Insight company-ն ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է, որը տրամադրում է Google Cloud-ի վրա հիմնված լուծումներ։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային փոխակերպման խնդիրները, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց նպատակներին վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները