Nvidia-ն ներկայացրել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված Fugatto ծառայությունը, որը կարող է գեներացնել տարբեր ձայներ և ձայնային գործողություններ՝ օգտատիրոջ տեքստային նկարագրության հիման վրա: Այս մասին նշվել է ընկերության կայքում։
Fugatto-ն կարող է ստեղծել երաժշտական ստեղծագործություն՝ հիմնվելով ձեր հրահանգների վրա։ Կարող է ստեղծագործության մեջ հեռացնել կամ ավելացնել գործիքներ արդեն իսկ գոյություն ունեցող երգի մեջ, կամ փոխել ձեր ձայնի շեշտը ու զգացմունքայնությունը:
AI-ի ծառայությունը թույլ է տալիս, ի թիվս այլ բաների, «շեփորին՝ հաչալ» կամ սաքսոֆոնով կատվի ձայն հանել: Nvidia-ն ցանկանում էր ստեղծել գործիք, որը հասկանում և գեներացնում է ձայնը այնպես, ինչպես դա անում են մարդիկ, բացատրել է ընկերության կիրառական աուդիո հետազոտության մենեջեր Ռաֆայել Վալեն:
Չիպեր արտադրող ընկերությունն առաջարկել է օգտագործել Fugatto-ն՝ «երգերի նախատիպեր» արագորեն ստեղծելու համար՝ ապահովելով վիդեոխաղերի ձայնի կամ կադրից դուրս ձայնի ակցենտի փոփոխությունը։
Նշենք, որ OpenAI-ը և Google DeepMind-ն արդեն ունեն իրենց սեփական AI գործիքները աուդիո ստեղծելու համար, սակայն, ըստ Nvidia-ի, դրանք չեն կարողանում ստեղծել այնպիսի «յուրահատուկ» հնչողություն, ինչպես Nvidia-ի Fugatto-ն կարող է ստեղծել:
Ծառայության թողարկման ամսաթիվը դեռևս անհայտ է։