Android օպերացիոն համակարգը (OS) ավելացրել է հավելվածներից տվյալների անխափան փոխանցման գործառույթ: Այս մասին գրում է TechSpot-ը։
Երբ օգտվողները փոխարինում կամ թարմացնում են iPhone-ը կամ iPad-ը, մուտքի հավատարմագրերը սովորաբար փոխանցվում են ավտոմատ կերպով՝ թույլ տալով հաճախորդներին անմիջապես վերսկսել իրենց սիրելի հավելվածներն ու ծառայությունները: Ի հակադրություն, Android սարքերը ստիպում են օգտատերերին ձեռքով նորից մուտք գործել իրենց հավելվածներ։ Android-ի ծրագրավորողների ստեղծած նոր գործառույթը նպատակ ունի վերացնել այս տհաճությունը:
Android-ի մշակողների կայքում հայտնվել է « Restore Credentials» տարբերակի նկարագրությունը: «Դա թույլ կտա օգտատերերին նոր սարք տեղադրելիս վերականգնել իրենց հավելվածի հաշիվները», – հայտնել են Google-ից: Փորձագետները բացատրել են, որ նոր սմարթֆոնի տեղադրման ժամանակ օգտատերը ստիպված չի լինի յուրաքանչյուր հավելվածում նորից մուտքագրել գաղտնաբառեր՝ բանկային ծառայություն, սոցիալական ցանց և այլ ծրագրեր։
Գործընթացն իրականաունում է հետևյալ կերպ․ գաղտնաբառի փոխանցումը թույլատրելու համար օգտատերը պետք է պահուստավորի հին սմարթֆոնի տվյալները, ստեղծի վերականգնման կոդ և մուտքագրի այն նոր սարքում: Որոշ ժամանակ անց բոլոր ֆայլերը և հաշիվները կլինեն նոր սարքում:
Ֆունկցիան աջակցում է Android 9 և ավելի նոր օպերացիոն համակարգի (ՕՀ) տարբերակներին: Լրագրողների կարծիքով՝ թարմացումը կապված է Android 16-ի վերջին հայտարարության հետ։Ակնկալվում է, որ առաջիկա օրերին հավելվածների մշակողները նոր գործառույթ կավելացնեն իրենց ծառայություններում։
Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ֆունկցիան աշխատում է ինչպես Android սարքերից, այնպես էլ iPhone-ից տեղեկատվություն փոխանցելիս: