8.7% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ` 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին

Վերջին լուրերը
8.7% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ` 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.7%-ով, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2024-ի սեպտեմբերին աճը կազմել է 7%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենամեծ աճը արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառությունում, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-սեպտեմբեր) համեմատ աճել է 73.5%-ով: Ընդ որում արտահանման ծավալներն աճել են 2,1 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 54.2%-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2023-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12.6%-ով, ներքին առևտրի շրջանառությունը՝ 19.5%-ով, շինարարությունը՝ 15.9%-ով: Նախորդ տարվա նկատմամբ աճել է նաև ծառայությունների ծավալը՝ 5,9%-ով։

Սպառողական գների ինդեքսը 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մնացել է անփոփոխ, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը և էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել են համապատասխանաբար 2,9 և 1.2%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները