Apple-ը ծրագրել է «ամենահավակնոտ» iPhone-ը թողարկել, այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Լրագրողները, սակայն, նշել են, որ այս հայտարարությունը ոչ թե հրապարակավ է ասվել, այլ Apple-ի ներքին նամակագրության մեջ։ Նրանք ուսումնասիրել են ընկերության ներքին նամակագրությունը և իմացել Apple-ի թոփ մենեջեր Ջոն Տերնուսի դիմումի մասին՝ ուղղված իր ենթականերին՝ սմարթֆոնների հաջորդ մոդելները պատմության մեջ «ամենահավակնոտը» դարձնելու մասին։
Այսպիսով, արդեն 2025 թվականին ՏՏ հսկան կարող է ներկայացնել չափազանց բարակ iPhone 17 Air-ը։ 2026 թվականին, ըստ լուրերի, ընկերությունը կարող է թողարկել իր առաջին ծալվող սմարթֆոնը։ Ըստ տեղեկությունների՝ մի քանի տարի հետո Apple Intelligence նեյրոնային ցանցն այնքան կբարելավվի, որ զգալի դիրք կունենա։
Ավելի վաղ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել էր, որ ընկերությունը կստեղծի շուկայում լավագույն նեյրոնային ցանցը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կորպորացիան չի անհանգստանում, որ արհեստական ինտելեկտի (AI) շուկայում առաջ է անցնում։