Eventex Top 100 վարկանիշում է ընդգրկվել Skill Event Marketing ընկերությունը

Վերջին լուրերը
Eventex Top 100 վարկանիշում է ընդգրկվել Skill Event Marketing ընկերությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Skill Event Marketing-ը՝ պատվավոր տեղ զբաղեցնելով 2024 թվականի հեղինակավոր Eventex Top 100 Agencies & Events Organizers վարկանիշում, ճանաչվել է իրադարձային մարքեթինգի ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։

Eventex Top 100 վարկանիշը հիմնված է վերջին երեք տարիների ընթացքում նվաճած մրցանակների քանակի վրա եւ առանձնացնում է այն ընկերությունները, որոնք առաջատար են նորարարության եւ բարձր որակի շնորհիվ:

Skill Event Marketing ընկերությունը Eventex Awards-ում ստացել է երկու ոսկե մրցանակ՝ The Best Fair եւ People’s Choice Event: Այս ճանաչումը ընդգծում է Skill-ի անփոփոխ նվիրումը իրադարձությունների եւ տպավորությունների մարքեթինգի ոլորտի բարձր չափանիշներին: 

Eventex Top 100 վարկանիշում ներառված են գործակալություններ 25 երկրից, իսկ առաջատարներն են Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան։ Skill-ը հայաստանյան միակ ընկերություն է, որն ընդգրկվել է հեղինակավոր վարկանիշում։

Eventex Awards 2024-ը ռեկորդ է սահմանել մասնակիցների թվով. 1207 ընկերություն 67 երկրից մրցել է իրադարձային մարքեթինգի ոլորտում ճանաչման համար։

Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը առաջադրվել է 2024 թվականի իվենթային ոլորտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը կոչմանը (The Most Influential People in the Events Industry)։

The Most Influential People in the Events Industry-ի ինդեքսը նշում է ականավոր մարդկանց ամբողջ աշխարհից, ովքեր էական ազդեցություն են թողել ոլորտի վրա՝ ստեղծագործական տեսլականի եւ նորարար մոտեցնան շնորհիվ: Ցուցակը կազմվում է հանրային քվեարկության արդյունքներով, իսկ Սերգեյի օգտին կարելի է քվեարկել այստեղ։

Նշենք, որ Skill-ի մասնակցությունը Eventex Awards-ին հնարավոր դարձավ Career City Fest-ի (CCF) հաջող իրականացման շնորհիվ։ Այն երկրում եւ տարածաշրջանում գործատուների բրենդինգի ամենամեծ իրադարձությունն է, որը ուղենիշային է դարձել առաջատար գործատուների համար:

Հաջորդ միջոցառումը՝ CCF 2K25-ը, կկայանա 2025 թվականի ապրիլի 25-ից 26-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները