Ինչո՞ւ են ETF-ներն ավելի նախընտրելի շուկայական անկայունության պայմաններում

Վերջին լուրերը
Ինչո՞ւ են ETF-ներն ավելի նախընտրելի շուկայական անկայունության պայմաններում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շուկայական անկայունությունն ու անորոշությունը հաճախ ստիպում են ներդրողներին վերանայել իրենց պորտֆելները՝ ընտրելով այնպիսի գործիքներ, որոնք կարող են նվազեցնել ռիսկերը և ապահովել կայուն եկամուտ: Մասնավորապես ԱՄՆ ներդրողների համար նման գործիքներից մեկը դարձել են ETF-ները:

ETF-ների շուկայում ակտիվությունը սկսվել էր դեռևս COVID-19 համավարակի շրջանում, որի ընթացքում շուկան մոտ երկու անգամ մեծացել էր: 2024թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ ETF-ները կազմում էին 7.1 տրիլիոն դոլար, որը կազմում է ԱՄՆ ֆոնդային շուկայի 13%-ը և պարտատոմսերի շուկայի 2.8%-ը: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին այդ թիվը կազմում էր 3.5 տրիլիոն դոլար:

Նման ֆոնդերի հիմնական առավելություններից մեկը՝ համաձայն Strategas Asset Management-ի ETF ռազմավար Թոդ Սոնի, դրանց ցածր գինն է:

Օրինակ S&P 500-ի ընկերությունների մեկական բաժնետոմս ձեռք բերելը կարժենա ընդհանուր առմամբ մոտ 105 000 դոլար։ Դրա փոխարեն, դուք կարող եք ներդրում կատարել S&P 500-ի ETF-ում, որն իր զամբյուղում ունի ինդեքսի բոլոր ընկերությունների բաժնետոմսերը ըստ իրենց կշիռների։ Այս պարագայում, ֆոնդի մեկ բաժնետոմսը կարող է արժենալ մոտ 400 դոլար: Բացի ներդրված գումարից պետք է տարեկան վճարեք փոքրիկ կառավարչական վճար, որը սովորաբար կազմում է ձեր ներդրված գումարի որոշակի տոկոս: Օրինակ, եթե ֆոնդի տարեկան վճարը կազմում է 0.03%, ապա եթե ներդրում կատարեք 1 000 դոլար, դուք տարեկան կվճարեք ընդամենը 0.3 դոլար (0.03% * 1 000 = 0.3): Այսինքն՝ յուրաքանչյուր 1 000 դոլարի համար ձեր վճարը կլինի ընդամենը 0.3 դոլար:

ETF-ների առավելությունները մի քանիսն են՝

  • Դրանք հնարավորություն են տալիս ներդրողներին դիվերսիֆիկացնել իրենց պորտֆելները՝ հասանելիություն տալով տարբեր շուկաների և ռազմավարությունների:
  • Հաջորդը ներդրողների համար թափանցիկությունն է: Թոդ Սոնը նշում է, որ ֆոնդերը ամենօրյա հաշվետվություններ են ներկայացնում իրենց բաժնետերերին, ինչը թույլ է տալիս ներդրողներին իմանալ, թե ինչ «բաղադրիչներ»-ից են կազմված իրենց ներդրումները:
  • Դրանք կարելի է գնել և վաճառել օրվա ցանկացած ժամին, ինչը ներդրողներին հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել և ժամանակին արձագանքել շուկայական փոփոխություններին:
  • Շուկայական ցնցումների և անկայունության ժամանակ, նրանք կարող են հանդես գալ որպես «շոկային բարձիկներ», օգնելով նվազեցնել ռիսկերը և պահպանել ներդրումների կայունությունը:

Այսպիսով, ներդրողները նախընտրում են ETF-ները հատկապես այն ժամանակ, երբ շուկան բախվում է անկայունությանն ու անորոշությանը՝ դրանք դիտարկելով որպես վստահելի գործիքներ իրենց ֆինանսական ապագան պաշտպանելու համար։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները