Telegram-ի ֆինանսական ապագան հարցականի տակ է Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո

Վերջին լուրերը
Telegram-ի ֆինանսական ապագան հարցականի տակ է Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Telegram հավելվածի ֆինանսական ապագան լուրջ մարտահրավերների է բախվել, Ֆրանսիայում ընկերության գլխավոր տնօրեն Պավել Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո: Այս իրադարձությունները զգալի ազդեցություն են ունեցել ընկերության IPO-ի պլանների և պարտատոմսերի արժեքի վրա:

Ֆինանսական շուկաները արագ արձագանքեցին նորություններին: Telegram-ի պարտատոմսերի արժեքը կտրուկ անկում ապրեց՝ նվազելով շուրջ 10 տոկոսով: Ներկայումս դրանք վաճառվում են 87 ցենտով, ինչը զգալի անկում է նախկին 96 ցենտի համեմատ:

- Advertisement -
Telegram-ի ֆինանսական ապագան հարցականի տակ է Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո

Telegram-ի պարտատոմսերի պայմանները ներառում են մի դրույթ, եթե ընկերությունը բորսայում ցուցակվի մինչև 2026 թվականի մարտի վերջ, պարտատոմսերի տերերը կկարողանան իրենց պարտքը վերածել բաժնետոմսերի՝ IPO-ի գնից ցածր գնով: Սա լուրջ խթան էր ընկերության համար՝ շտապելու դեպի բորսա մինչ այդ ժամկետը: Սակայն ներկայիս իրավական խնդիրները կարող են խափանել այս ծրագրերը:

Telegram-ի ֆինանսական ապագան հարցականի տակ է Դուրովի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելուց հետո

Ընկերության ֆինանսական պատկերը բարդանում է, եթե հաշվի առնենք նաև Toncoin կրիպտոարժույթը: Toncoin-ը դարձել էր ընկերության ֆինանսական ռազմավարության կարևոր մասը: 2023 թվականին Telegram-ի թվային ակտիվների արժեքը, հիմնականում ի հաշիվ Toncoin-ի, հասնում էր մոտ 400 միլիոն դոլարի: Ավելին, 2024 թվականին ընկերությունը վաճառել է Toncoin-ներ՝ ստանալով ավելի քան 244 միլիոն դոլար եկամուտ: Սակայն Դուրովի ձերբակալությունից հետո Toncoin-ի արժեքը նույնպես անկում է ապրել՝ նվազելով շուրջ 20 տոկոսով:

Telegram-ն ամբողջությամբ պատկանում է Պավել Դուրովին, սակայն ընկերությունը մոտ 2,4 միլիարդ դոլարի պարտքային ֆինանսավորում էր ներգրավել, որը պետք է մարվի 2026 թվականին:

Դեռևս անհայտ է մնում, թե ինչպես Դուրովը կշարունակի ղեկավարել հարթակը: Ընկերության կենտրոնացված ղեկավարման ոճը հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք ընկերությունը կկարողանա գոյատևել առանց Դուրովի:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները