Հետազոտողները հայտնաբերել են մի եղանակ, որով հնարավոր է ժամանակավորապես շարքից հանել ցանկացած iPhone: Այս մասին առաջինը հայտնել է kpwn մականունով անվտանգության մասնագետը իր Mastodon հաշվում:
Ըստ kpwn-ի, Apple սմարթֆոնի օպերացիոն համակարգը կարճ ժամանակով «կոտրելու» համար անհրաժեշտ է անցնել գլխավոր էկրանի «Հավելվածների գրադարան» (App Library) բաժին, մուտքագրել «””::» (երկու չակերտ և երկու վերջակետ) չորս նշանները և սեղմել «Մուտք»: Դրանից հետո սարքը կարող է վերաբեռնվել կամ անջատվել:
iOS հետազոտող Ռայան Սթորցը TechCrunch-ին տված հարցազրույցում նշել է, որ խնդիրը վտանգ չի ներկայացնում սմարթֆոնի օպերացիոն համակարգի անվտանգության համար: Նրա գործընկեր Պատրիկ Ուորդլը հաստատել է, որ սխալը կապված չէ որևէ խոցելիության հետ:
TechCrunch-ի լրագրողները մեկնաբանություն են խնդրել Apple-ից, սակայն ընկերությունը անտեսել է հարցումը: Լրատվամիջոցի կարծիքով, ընկերության մասնագետները պետք է շուտով շտկեն համակարգի սխալը:
Կարդացեք նաև՝
- Apple-ը հայտնում է iPhone-ում Apple Pay-ի փոխարինման մասին
- Android սմարթֆոններում հայտնաբերվել են թաքնված լրտեսական գործառույթներ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: