ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը ՏՏ ոլորտի համար նոր օրենք է մշակում, որի որոշ մանրամասներ BigStory Podcast-ի ընթացքում ներկայացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարի խոսքով, ՏՏ ոլորտի պետական աջակցության շրջանակում մշակվում է նոր օրենսդրություն կամ «մայր օրենք», որն ուժի մեջ կլինի առնվազն 7 տարի։
Ինչ վերաբերում է արտոնություններին, ըստ Հայրապետյանի, պետք է փոխել խոսույթը՝ համարելով դա ոչ թե արտոնություն, այլ ներդրում ռազմավարական ուղղությունով:
Նախարարը ներկայացրել է մի քանի կետ օրենքի սևագիր տարբերակից, որը Կառավարությունում վերջնականացման փուլում է.
- մինչև 30 հոգանոց ընկերություններին նոր աշխատողների համար եկամտահարկի 100% վերադարձ։
- 30-ից ավել աշխատակից ունեցող ընկերություններին նոր աշխատողների համար եկամտահարկի 50% վերադարձ։
- Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ցանկացած պրոյեկտում էլի լինելու է եկամտահարկի հետվերադարձ՝ 50% փոքրերին և 25% խոշորներին (30+ աշխատող)։
- R&D` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, մշակումների վրա ընկերությունում 20+ աշխատակից ներգրավված լինելու դեպքում էլի 50%-ով առաջարկվում է եկամտահարկի հետվերադարձ անել: Այս կետը, նախարարի խոսքով, միայն ՏՏ-ին չի վերաբերում, ցանկացած ոլորտի ընկերություն եթե նման մշակումներ անի, եկամտահարկի հետվերադարձ ստանալու է։
Վերադարձը լինելու է բիզնեսին, այսինքն՝ նախ հարկերը վճարվելու են, հետո դրանք հետ են վերադարձվելու բիզնեսին։
Բացի այդ, շուտով Հայաստանում գործարկվելու է աքսելերատոր միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ համագործակցությամբ, որի հետ այս ամիս կկնքվի պայմանագիր, սեպտեմբերին էլ կլինի հանդիսավոր մեկնարկը:
BigStory Podcast-ը՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ, ներկայացնում ենք ստորև.
Կարդացե՛ք նաև.
- Որո՞նք են ՏՏ ոլորտի խոշոր հարկ վճարող ընկերությունները 2024թ. առաջին կիսամյակում
- ՀՀ կառավարությունը 2 միլիարդ դրամ հատկացրեց ՏՏ ընկերություններին օժանդակելու ծրագրի համար
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: