Apple-ը պլանավորում է թողարկել երեխաների համար նախատեսված խելացի ժամացույցներ, գրում է Bloomberg-ը։
Գործակալության թղթակից Մարկ Գուրմանի խոսքով՝ ընկերությունը մտադիր է փոխել իր ամենամատչելի խելացի ժամացույցի՝ Apple Watch SE-ի դիրքավորումը։ Գուրմանը կարծում է, որ սարքի երրորդ սերունդը կունենա ոչ թե մետաղական, այլ պլաստիկ կորպուս և ընկերությունը սարքը կգովազդի նաև որպես երեխաների համար նախատեսված խելացի ժամացույց։
Նոր լսարան գրավելու համար գաջեթի կորպուսը կունենա վառ գույներով։
Մարկ Գուրմանը նշել է, որ նոր նյութերը և դիրքավորումը կնվազեցնեն Apple Watch SE-ի արժեքը մինչև $200։ Չնայած Apple Watch-ը չի աշխատում առանց զուգակցված iPhone-ի, այուամենայնիվ երեխաների համար նախատեսված տարբերակը հնարավոր կլինի կարգավորել ծնողի սմարթֆոնի միջոցով:
Apple Watch SE-ի առաջին սերունդը ներկայացվել է 2020 թվականին։ Սարքը ստացել է ավելի քիչ հզորության չիպ, քան առաջատար Apple Watch-ն ու կորցրել որոշ գործառույթներ։
Ավելի վաղ 9to5Mac-ի լրագրողները հայտնել էին, որ Apple-ը պլանավորում է աշնանը թողարկել մի քանի գաջեթներ։ Դրանք ներառում էին iPhone 16 սմարթֆոնները, Apple Watch 10 խելացի ժամացույցները և AirPods 4 ականջակալները:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։