Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում. հունիս 2024թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկանում ենք, որ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2024 թվականի հունիսին կազմել է 275 654 ՀՀ դրամ։ Ընդ որում տղամարդկանց պարագայում միջին ամսական աշխատավարձը եղել է 345 618 ՀՀ դրամ, իսկ կանանց դեպքում՝ 209 641 ՀՀ դրամ։

Ոլորտային դիտարկմամբ ցուցանիշն ամենաբարձրը եղել է տեղեկատվության և կապի ոլորտում՝ 824 100 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում այն եղել է 994 743 ՀՀ դրամ, կանանց պարագայում՝ 588 237 ՀՀ դրամ։

- Advertisement -

Հաջորդը հանքարդյունաբերության ոլորտն է՝ 799 925 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում ցուցանիշը կազմել է՝ 826 642 ՀՀ դրամ, իսկ կանանց պարագայում՝ 646 030 ՀՀ դրամ։

Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում. հունիս 2024թ.

Հաջորդել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 683 061 ՀՀ դրամ, տղամարդկանց պարագայում ցուցանիշը կազմել է՝ 1 022 489 ՀՀ դրամ, իսկ կանանց պարագայում՝ 457 731 ՀՀ դրամ։ Ֆինանսական և ապահովագրական ոլորտում տղամարդկանց աշխատավարձը առանձին ոլորտային դիտարկմամբ ամենաբարձրն է և գերազանցում է տեղեկատվության և կապի ոլորտի նույն ցուցանիշը։

Հաջորդում են պետական կառավարման, պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 362 284 ՀՀ դրամ, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտը՝ 315 019 ՀՀ դրամ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտը՝ 286 491 ՀՀ դրամ միջին ամսական անվանական աշխատավարձերով։

Ամենացածր մակարդակը գրանցվել է կրթության՝ 156 656 ՀՀ դրամ և կացության ու հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 139 420 ՀՀ դրամ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում. հունիս 2024թ.
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: