Google-ը և StrategEast-ը ընդունում են Google Hackathon-ին մասնակցության հայտեր Կովկասից և Կենտրոնական Ասիայից, որտեղ մասնակիցները կօգտագործեն AI-ը կայունության հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպիսիք են՝ օդի որակը, ջրի կառավարումը և սննդի անվտանգությունը:
“Build with AI for Sustainable Growth!” (Կառուցեք AI-ով՝ կայուն զարգացման համար) խորագրով հեքըթոնի եզրափակիչ միջոցառումը կկայանա Աստանայում, 2024 թվականի աշնանը, որտեղ մասնակիցները կցուցադրեն իրենց լուծումները:
Ինչո՞ւ մասնակցել.
- Սովորելու համար AI-ի առաջադեմ հմտությունները Google-ի Gemini մոդելի միջոցով
- Կառուցելու համար սեփական պորտֆոլիոն
- Ոլորտի փորձագետների և գործընկերների հետ կապեր հաստատելու համար
Մրցանակային ֆոնդ
- 1-ին տեղ՝ $5000
- 2-րդ տեղ՝ $2500
- 3-րդ տեղ՝ $500
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։ Եզրափակիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերի 15-ին (օրը կարող է փոփոխվել)։ Հայաստանի մասնակիցները կարող են դիմել այս հղումով։
Կարդացե՛ք նաև.
- Leo Lion Foundation-ի տեխնոլոգիական ստարտափների մրցույթն ընդունում է հայտեր
- Armenia Digital Awards 2024-ը հայտեր է ընդունում
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։