Triple S Ventures-ը բրիտանական առաջամարտիկ ստարտափ Sparxell-ում 150,000 դոլար է ներդրել, հայտնում է Triple S Ventures– ը։
Sparxell-ը հիմնադրվել է Քեմբրիջի գիտնականների կողմից, ովքեր հեղափոխություն են կատարել պիգմենտային արդյունաբերության մեջ՝ ցելյուլոզից պատրաստված իր լիովին կենսաքայքայվող, ոչ թունավոր, բարձր արդյունավետությամբ պիգմենտներով:
LVMH-ի, Chanel-ի և L’Oréal-ի հետ արդեն իսկ իրականացվող փորձնական նախագծերով, Sparxell-ը պատրաստվում է վերափոխել նորաձևության և կոսմետիկայի արդյունաբերությունը իր կայուն լուծումներով:
Այս ֆինանսավորումը կօգնի Sparxell-ին մեծացնել իր գործունեությունը, ընդլայնել իր շուկան:
«Մենք ուրախ ենք աջակցել Sparxell-ին իրենց առաքելության մեջ՝ շուկա բերելու էկոլոգիապես մաքուր լուծումներ», – նշել է Triple S Ventures-ի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: