Մարսի վրա մաքուր ծծումբ է հայտնաբերվել․ NASA

Վերջին լուրերը
Մարսի վրա մաքուր ծծումբ է հայտնաբերվել․ NASA
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

NASA-ի մարսագնացները տասնամյակներ շարունակ շրջում են Մարսի տարածություններում՝ ուսումնասիրելու նրա երկրաբանությունը և կառուցվածքային առանձնահատկությունները:

Թվում էր, թե մոլորակի մակերեսին դժվար է անակնկալներ գտնել, սակայն Մարսը կարողացավ զարմացնել գիտնականներին: Այս տարվա մայիսի վերջին NASA-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերեսին հայտնաբերել է բազմաթիվ մաքուր ծծմբի բյուրեղներ։ Սա չափազանց անսովոր գտածո է Մարսի վրա, որը գիտնականներին շփոթեցրել է, հայտնում է NASA-ն։

Ըստ գիտնականների՝ մաքուր ծծմբի քարերի դաշտ գտնելը նման է անապատում օազիս գտնելուն, և այժմ նրանք պետք է փորձեն բացատրություն գտնել այս ամենին:

Ծծմբի հայտնաբերումն ինչ-որ իմաստով պատահաբար է տեղի ունեցել։ Իր անիվներից մեկով Curiosity-ն անցել է քարերի վրայով և ջախջախել դրանց, ինչի արդյունքում էլ բացահայտվել են մաքուր դեղին բյուրեղային ծծմբի կտորներ։

Մարսի վրա մաքուր ծծումբ է հայտնաբերվել․ NASA
Curiosity-ի կողմից հայտնաբերված մաքուր ծծմբի կտորներ. Պատկերի աղբյուրը՝ NASA

Ծծմբի միացությունները այլ հանքանյութերի կամ սուլֆատների հետ առատորեն առկա են մարսագնացի որոնման տարածքում: Նախ, սրանք նշաններ են՝ ժամանակին այստեղ ջրի հոսքի մասին։ Այնուամենայնիվ, մաքուր ծծմբի ձևավորման համար պետք է լինի պայմանների բավականին նեղ շրջանակ: Հետևաբար, հայտնագործությունը տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։

Մարսագնացը հողից նմուշ է վերցրել այն վայրի մոտ, որտեղ ծծումբ է հայտնաբերվել, և հետազոտողները հույս ունեն, որ նրա գործիքների կատարած վերլուծությունը հետաքրքիր մտքերի կհանգեցնի: Նրանք դեռ պատրաստ չեն ենթադրություններ անել այս հարցով։

Curiosity-ն այժմ շարժվում է Gediz Wallis լեռնաշղթայով: Այստեղ գտնվող Շարփ լեռան յուրաքանչյուր շերտը ներկայացնում է մարսյան պատմության տարբեր ժամանակաշրջան: Curiosity-ի առաքելությունն է ուսումնասիրել, թե որտեղ և երբ մոլորակի հնագույն տեղանքը կարող էր ապահովել մանրէաբանական կյանքի համար անհրաժեշտ սննդանյութեր, եթե այդպիսիք երբևէ ձևավորվել են Մարսի վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները