Հայաստանյան web3 համայնքը Չինաստանի Ուհան քաղաքում մասնակցել է միջազգային սեմինարի՝ նվիրված բլոկչեյնի և կիբերանվտանգությանը։
Սեմինարին մասնակցել են ոլորտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են WEB3 Հայաստան հիմնադրամը,Hexens-ը, Blockstars-ը, Codeex-ը, RegTechFlow-ն և DigiMinds Tec-ը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ։
Հայկական web3 համայնքը սեմինարին ներկայացրել է իր փորձը, ինչպես նաև նոր կապեր հաստատել չինական web3 համայնքի ներկայացուցիչների հետ, արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել բլոկչեյնի և կիբերանվտանգությանը զարգացումների վերաբերյալ։
«Հայաստանը միշտ եղել է տեխնոլոգիական նորարարության առաջնագծում, և մեր մասնակցությունը Ուհանի սեմինարին ընդգծում է բլոկչեյնի և կիբերանվտանգության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու մեր հանձնառությունը։ Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք Հայաստանը և կիսում ենք ապահով և ապակենտրոն ապագայի մեր տեսլականով», — նշում է WEB3 Հայաստան հիմնադրամի ներկայացուցիչը։
Ուհանում Հայաստանի ներկայացուցիչները պատմել են «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագրի մասին, որը վերջերս էր ներկայացվել հանրությանը։ Այս ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է, և մեր երկիրը միակն է, որ առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: