Modicus Prime-ը հավաքել է $3,5 միլիոն սաղմնային փուլի ֆինանսավորում՝ դեղերի արտադրության որակի վերահսկման ոլորտում հեղափոխական առաջընթացի համար, հայտնում է Prnewswire-ը:
Ֆինանսավորումը Silverton Partners-ի, ինչպես նաև Alumni Ventures-ի և այլ նշանավոր վենչուրային ընկերությունների լրացուցիչ աջակցությամբ է տեղի ունեցել:
Ֆինանսավորումը գալիս է բազմաթիվ համաշխարհային դեղագործական ընկերություններում, CMO-ներում և CDMO-ներում ամպային ծրագրաշարի ներդրումներիից հետո, որոնք արտադրում են կենսաբանական նյութեր, բջջային և գենային թերապիա և պատվաստանյութեր:
Modicus Prime-ի mpVision-ը Pharma 4.0 որակի վերահսկման տեխնոլոգիա է: Ամպային ծրագրակազմը չափում է GxP-ին համապատասխան AI մոդելները՝ առևտրային արտադրության մեջ իրական ժամանակում որակի վերահսկման համար: Հայ հիմնադիր ունեցող ընկերությունը մշակում է ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են իրական ժամանակում կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն և ահազանգում հայտնաբերված աղտոտվածության մասին։
Կարգավորող մարմինները, ներառյալ FDA-ն, դեղագործական ընկերություններին կոչ են անում ավելի շատ ներընթացային մոնիտորինգ իրականացնել՝ հասկանալու իրենց արտադրանքի վիճակը արտադրության յուրաքանչյուր փուլում, և mpVision-ը դեղագործական ընկերություններին հնարավորություն է տալիս արդյունավետ վերահսկել արտադրական գործընթացը: Ապահովելով դեղերի նույնականությունը, արդյունավետությունը և մաքրությունը՝ mpVision-ը զգալիորեն նվազեցնում է ծախսերը և անհաջող խմբաքանակների թափոնները:
Modicus Prime-ը ներկայում համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ։ Հատկանշական է, որ երեք հայկական VC՝ Granatus Ventures-ը, Triple S Ventures-ը եւ SmartGateVC-ն, նախկինում ներդրումներ են կատարել այս ստարտափում:
Modicus Prime-ի հիմնադիրն ու ղեկավարը Թեյլոր Չարտիերն է, սակայն այն Հայաստանում ունի ինժեներների թիմ, որը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: