VK Videо-ում տեսանյութերի վրա կիրառվելու է որակը բարձրացնող NeuroHD սեփական տեխնոլոգիան։
VK Video-ում հայտնվել է տեսանյութերի որակի բարելավման ավտոմատ հնարավորություն։ Այն հիմնված է սեփական NeuroHD տեխնոլոգիայի վրա. դրա օգնությամբ օգտատերերը կարող են իրական ժամանակում ավտոմատ կերպով վերականգնել դետալները, հեռացնել աղմուկն ու թերությունները: Ցածր որակով տեսանյութ դիտելու ընթացքում այն ավտոմատ լավացվում է ու ցուցադրվում:
NeuroHD տեխնոլոգիայով վիդեոներ արդեն հասանելի են ВКонтакте-ի մի շարք խմբերում և էջերում: Դրանց քանակը պարբերաբար թարմացվում է: Ադմինիստրատորները կարող են հայտ ուղարկել, որպեսզի իրենց տեղադրած վիդեոների վրա կիրառվի այս տեխնոլոգիան:
Այս տեխնոլոգիան կիրառվելու է ВКонтакте և Одноклассники ցանցերում տեղադրված վիդեոների վրա:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։