Alphabet-ը և Meta-ն բանակցություններ են վարել հոլիվուդյան խոշոր ստուդիաների հետ՝ առաջարկելով նրանց միլիոնավոր դոլարներ՝ արհեստական բանականությունը մարզելու համար վերջիններիս բովանդակությունն օգտագործելու իրավունքի դիմաց:
Ըստ Bloomberg-ի՝ խոսքը ֆիլմերից և հեռուստասերիալներից հատվածներ օգտագործելու իրավունքի մասին է AI մոդելներ պատրաստելու համար, որոնք կարող են տեքստային նկարագրությունների վրա հիմնված իրատեսական տեսանյութեր ստեղծել։ Նման մոդելներ պատրաստելու համար պահանջվում է մեծ քանակությամբ բարձրորակ վիդեո և աուդիո բովանդակություն, որն ունեն հոլիվուդյան ստուդիաները։
Ստուդիաները զգուշանում են իրենց մտավոր սեփականությունը հանձնելուց՝ առանց դրա օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողության: Այնուամենայնիվ, որոշ ստուդիաներ, ինչպիսիք են Warner Bros. պատրաստ են իրենց բովանդակության միայն մի մասի օգտագործման թույլտվություն տալ,իսկ Disney-ը, Netflix-ը և մյուսները հրաժարվում են ուղղակի արտոնագրումից։
Միևնույն ժամանակ, News Corp-ը վերջերս 250 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել OpenAI-ի հետ՝ դրա բովանդակության օգտագործման համար։
Ի դեպ, շատ ռեժիսորներ, ինչպիսիք են Թայլեր Փերին և Ռոբերտ Զեմեկիսը, հաջողությամբ օգտագործում են AI տեխնոլոգիաները կինոարտադրության մեջ՝ հատուկ էֆեկտների և դերասանների երիտասարդացման համար։ Sora-ի նման գործիքների մշակման առաջընթացն արդեն իսկ հնարավորություն է տալիս ստեղծել իրատեսական տեսանյութեր բառացիորեն ամենապարզ տեքստային նկարագրությունից: Սակայն բովանդակության ստեղծման լիարժեք ավտոմատացման հեռանկարը Հոլիվուդում մտահոգություններ է առաջացնում ապագա աշխատատեղերի վերաբերյալ: Անցյալ տարի դերասաններն ու գրողները նույնիսկ մեկ ամսով գործադուլ էին կազմակերպել՝ իրենց աշխատանքը կորցնելու սպառնալիքի պատճառով։
Այնուամենայնիվ, չնայած տեխնոլոգիական ընկերությունների ջանքերին, հոլիվուդյան ստուդիաները դեռևս զգուշությամբ են վերաբերվում իրենց մտավոր սեփականության լիցենզավորմանը արհեստական ինտելեկտի ուսուցման նպատակով՝ վախենալով կորցնել վերահսկողությունը և շահույթ ստանալ ապագայում դրա օգտագործումից:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: