iOS 18 թարմացումը Apple-ը պաշտոնապես կներկայացնի հունիսին կայանալիք WWDC կոնֆերանսի ժամանակ, իսկ թարմացումն ընդհանուր առմամբ հասանելի կլինի սեպտեմբերին՝ համատեղելի iPhone մոդելների վրա տեղադրելու համար:
Ակնկալվում է, որ iOS 18-ը կլինի վերջին տարիների iPhone ծրագրային հարթակի ամենամեծ թարմացումներից մեկը: Ըստ Մարկ Գուրմանի (Bloomberg)՝ ներկառուցված հավելվածների մեծ մասը (Mail, Photos, Notes, Fitness և այլն) կթարմացվեն։ Դրանք կդառնան ավելի «մոդուլային» և «ավելի հեշտ` հարմարեցնելու և թարմացնելու համար»:
Apple-ը նաև ցանկանում է ստանդարտացնել իր բաղադրիչների գրադարանը, որպեսզի ծրագրավորողներին դյուրին լինի օպտիմալացնել իրենց հավելվածները ընկերության այլ սարքերի համար (Apple TV, iPad, Mac և Apple Watch):
Օպերացիոն համակարգի նոր տարբերակի հիմնական էկրանը կունենա անհատականացման (customization) ավելի շատ տարբերակներ, oրինակ, iOS 18-ը թույլ կտա հավելվածների պատկերակները դասավորել պատահական հերթականությամբ (այսինքն՝ դրանք չեն դասավորվի «ցանցի» մեջ. նման բան նախկինում չի եղել iPhone-ում):
Ըստ Գուրմանի՝ iOS 18-ով ընկերությունը նաև համակարգում կներդնի AI, իսկ Siri օգնականը կաշխատի մեծ լեզվական մոդելների հետ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: