«Nurturing Future AI Innovators» միջոցառման ընթացքում՝ հայկական սփյուռքի ջանքերով, FAST-ի Generation AI կրթական ծրագիրը կարողացավ ստանալ ավելի քան 350,000 ԱՄՆ դոլար հանգանակություն՝ Հայաստանի ավագ դպրոցներում Generation AI կրթական ծրագիրը ֆինանսավորելու համար։
Generation AI-ը գործարկվել է FAST-ի կողմից 2023 թվականին և միտված է խթանել ավագ դպրոցներում AI-ի զարգացմանը։ Այն ուղղված է ուսումնական ծրագրերի մշակմանը, ուսուցիչների վերապատրաստմանն ու սարքավորումների տրամադրմանը՝ հայ ուսանողներին տեխնոլոգիական աշխարհում հզորացնալու և զարգանալու նպատակով:
Միջոցառման հյուրերի շարքում էին FAST-ի համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը և դոկտոր Կարո Հ. Արմենը, ովքեր կարևորեցին սփյուռքի դերը հայ ուսանողներին AI ոլորտում հզորացնելու գործում՝ ընդգծելով համաշխարհային մրցունակությունը:
Ներկայումս Generation AI կրթական ծրագիրը փորձնական իրականացվում է Հայաստանի 16 դպրոցներում և մոտ 400 տասներորդ դասարանցիներ ուսումնասիրում են բարձրագույն մաթեմատիկա և Python ծրագրավորման լեզուն՝ նախապատրաստվելով AI-ի ուսումնասիրությանը։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: