Առաջիկա ամիսներին OpenAI-ը պատրաստվում է թողարկել իր գեներատիվ AI մոդելի նոր տարբերակը, որն ընկած է ChatGPT հեղափոխական չաթբոտի հիմքում։
OpenAI-ը նախատեսում է թողարկել GPT-5 մոդելը 2024 թվականի կեսերին, հավանաբար ամռանը, հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Որոշ կորպորատիվ հաճախորդներ արդեն ստացել են հաջորդ սերնդի մոդելի ու ChatGPT-ի՝ դրա հետ կապված գործառույթների ցուցադրությունները:
«Դա իսկապես լավն է, նույնիսկ զգալիորեն ավելի լավը», — մեկնաբանել է GPT-5 փորձած ընկերությունների ղեկավարներից մեկը:
OpenAI-ը ցույց է տվել մոդելի օգտագործման սցենարները։ Մշակողը նշել է նաև մոդելի այլ, դեռևս չկիրառված, առանձնահատկությունները, ներառյալ AI օգնականներին առաջադրանքներն ինքնավար կատարելու համար կանչելու հնարավորությունը: GPT-5-ի թողարկման ամսաթիվը դեռ նշանակված չէ: Բայց մշակողները խոստանում են, որ այն AI-ը բոլորովին այլ մակարդակի է հասցնելու։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: