NVIDIA-ի բաժնետոմսերի գինն աճել է 15%-ով՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան ավելացնելով ավելի քան 230 մլրդ դոլարով: Սա ընկերության պատմության մեջ շուկայական արժեքի՝ մեկ օրում գրանցված ամենամեծ աճն է՝ գերազանցելով 197 միլիարդ դոլարի նախորդ ռեկորդը, որը սահմանել էր Meta-ն այս ամսվա սկզբին, հայտնում է Bloomberg-ը։
NVIDIA-ի բաժնետոմսերը թանկացել են վերջին եռամսյակի և ամբողջ վերջին ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո: Զեկույցում ներկայացված ֆինանսական արդյունքները ցնցումներ են առաջացրել Ուոլ Սթրիթում՝ հաստատելով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի ներուժը: Ընկերությունը չորրորդ եռամսյակում հայտնել է $22,10 մլրդ եկամուտի մասին, ինչը 265%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Տարեկան եկամուտն աճել է 126%-ով՝ հասնելով ռեկորդային 60,9 մլրդ դոլարի, իսկ մաքուր եկամուտն աճել է 769%-ով։
Աղբյուրը հայտնում է, որ NVIDIA-ն գնի աճի դանդաղեցման նշաններ չի տեսնում: Ընկերությունը կանխատեսում է $24 մլրդ եկամուտ ընթացիկ եռամսյակի համար, ինչը շատ ավելի բարձր է վերլուծաբանների սպասումներից և պայմանավորված է ընկերության խոշորագույն հաճախորդների, այդ թվում՝ Microsoft-ի և Meta-ի կողմից AI-ի հսկայական ծախսերով:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։