OpenAI-ը փորձարկում է հիշողության գործառույթը ChatGPT-ում

Վերջին լուրերը
OpenAI-ը փորձարկում է հիշողության գործառույթը ChatGPT-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը սկսել է ChatGPT-ի «հիշողության» փորձարկումը։ Մոտ ապագայում հնարավոր կլինի խնդրել չաթբոտին հիշել կամ մոռանալ կոնկրետ տեղեկատվություն։ Այս նոր գործառույթը ընկերությունը դեռևս փորձարկվում է օգտվողների փոքր խմբի հետ:

«Հիշողությունը» կարող եք միացնել կամ անջատել անհատականացման կարգավորումներում, հայտնել է ընկերությունը: Ըստ ընկերության փոխանցած տեղեկատվության՝ որքան շատ է թեստային խմբի օգտատերը շփվում ChatGPT-ի հետ, այնքան ավելի արագ է զարգանում «հիշողությունը»։

OpenAI-ն օրինակներով ցույց է տվել, թե ինչպես «հիշողությունները» կարող են հեշտացնել բոտի հետ փոխգործակցությունը: Օրինակ՝ մարդը կարող է նշել, որ իր երեք տարեկան դուստրը մեդուզա է սիրում։ Ապագայում, նույն օգտատերը, երբ ChatGPT-ին ծննդյան բացիկի համար գաղափարներ հարցնի, AI-ը կարող է առաջարկել նկարել մեդուզա՝ ծննդյան գլխարկով, հիմնվելով նախորդ տեղեկությունների վրա:

Եթե չաթբոտը «գիտի», որ ծրագրավորողը աշխատում է ծրագրավորման կոնկրետ լեզվով և ֆրեյմվորքով, ապա կոդ գրելիս կօգտագործի հենց դրանք։

Չաթբոտի հիշողությունից ավելորդ տեղեկատվությունը հեռացնելու կամ ստուգելու համար, թե ինչ է նա հիշում, կարող եք օգտագործել անհատականացման կարգավորումները կամ պարզապես խնդրել նրան ջնջել կոնկրետ տվյալներ: Կարևոր է նշել, որ զգայուն տվյալները, ինչպիսիք են առողջական տվյալները, չեն ներառվում բոտի հիշողության մեջ: Եթե ​​Ձեզ անհրաժեշտ է, որ բոտը հիշի այս տեղեկատվությունը, պետք է այդ մասին ուղիղ խնդրել չաթի մեջ զրույցի ընթացքում:

Կարդացե՛ք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները