Meta ընկերությունը հայտնել է, որ մշակում է համապատասխան գործիքակազմ, որի միջոցով կսկի ավտոմատ կերպով կպիտակավորել AI-ի ստեղծած պատկերները Facebook, Instagram և Threads սոցցանցերում։
Բացի այդ ընկերությունը նաև կպարտադրի օգտատերերին հրապարակելիս ինքնուրույն պիտակավորել AI-ի կողմից ստեղծված աուդիո և տեսանյութը:
Նման նյութերը կբացահայտվեն մետատվյալների միջոցով: Ընկերությունը նշում է, որ դրա տեխնիկական լուծումը դեռ պատրաստ չէ, սակայն նախատեսվում է այն իրականացնել «մոտակա ամիսներին»։
Կնշվի նաև Google, OpenAI, Microsoft, Adobe, Midjourney և Shutterstock մոդելների կողմից ստեղծված բովանդակությունը։ Imagine AI նեյրոնային ցանցը, որը մշակվել է Meta-ի կողմից, արդեն ջրանիշներ է կիրառում գեներացված նկարների վրա։
Բացի այդ, Meta-ն աշխատում է «դասակարգիչների» վրա, որոնք թույլ կտան գեներացված բովանդակությունը ավտոմատ կերպով նույնականացնել, նույնիսկ եթե մետատվյալները փոխվել են: Ընկերությունը նաև նշել է, որ դեռևս չի կարող արդյունավետ կերպով նույնականացնել արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված աուդիո և տեսանյութը, ուստի ներբեռնելիս օգտատերերից կպահանջի ինքնուրույն նշել դրանք: Եթե Meta-ն համարի, որ գեներացված բովանդակությունը օգտատերերին խաբելու մեծ վտանգ է ներկայացնում, նա կարող է լրացուցիչ նշան ավելացնել կամ հեռացնել այն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: