Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է 9.4%-ով։
Շինարարության ոլորտում 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14.8%-ով։ Առևտրի շրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 25.7%-ով, իսկ
ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10.3%-ով։
Նախորդ տարվա 12 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին ավելացել է 46%-ով, ընդ որում՝ արտահանումն ավելացել է 55.3%-ով,իսկ ներմուծումն աճել է 40.2%-ով։
Սպառողական գների ինդեքսն 2023-ին ավելացել է 2%-ով։
2023թ.-ի դեկտեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշնը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել է 9.5%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 19.8%-ով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։