Կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով

Վերջին լուրերը
Կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԲ, Jurisdiction armenia foundation
Երբ՝ Փետրվարի 2
Որտեղ՝ Մատենադարան

Միջոցառման մասին.

Փետրվարի 2-ին`ժամը 10:00-ին, Մատենադարանում կկայանա Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողով, որի նպատակն է միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։

Համաժողովի բանախոսների թվում են «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Պիրջանյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը:

Մասնակցությունն անվճար է, գրանցվել կարող եք այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները