AI-ն օգնել է դեմենցիայով տառապող մարդկանց վիզուալիզացնել մանկության հիշողությունները

Վերջին լուրերը
AI-ն օգնել է դեմենցիայով տառապող մարդկանց վիզուալիզացնել մանկության հիշողությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բարսելոնյան Domestic Data Streamers դիզայներական ստուդիայի հիմնադիր Պաու Գարսիան առաջարկել է օգտագործել AI՝ անցյալը պատկերացնելու համար: Օգտագործելով պատկերների գեներատորներ, նա օգնել է վաղ փուլերում դեմենցիայով հիվանդներին ստեղծել իրենց հիշողությունների լուսանկարները:

AI-ն օգնել է դեմենցիայով տառապող մարդկանց վիզուալիզացնել մանկության հիշողությունները

Վերևում տեղադրված GIF-ը «սինթետիկ հիշողություն» է, որը Գարսիան և նրա թիմը ստեղծել են 96-ամյա կատալոնացի կնոջ համար դեմենցիայի վաղ փուլերում: Դրանում արտացոլված է պատկեր, որտեղ նա մոր հետ կանգնած է պատշգամբում, որը նայում է Բարսելոնայի կենտրոնում գտնվող Լա Մոդելոյի բանտին: Այնտեղ էր նրա հայրը, ով Ֆրանկոյի բռնապետության ժամանակ քաղբանտարկյալ է եղել։

Գարսիան և նրա գործընկերները աշխատել են միայն դեմենցիայի վաղ փուլերում գտնվող հիվանդների հետ, ովքեր կարող էին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ստեղծվում պատկերները և ինչպես են դրանք տարբերվում իրական լուսանկարներից և տեսանյութերից: Նախքան սինթետիկ հիշողություններ ստեղծելը, թիմը ցույց է տվել, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիան:

Փորձից հետո հիվանդները, ովքեր երբեմն չէին հիշում իրենց ամեն օր այցելած բուժաշխատողներին, հաճախ հիշել են նրանց, ովքեր ներգրավված են եղել իրենց սինթետիկ հիշողությունների ստեղծման գործում։ Բուժաշխատողները հայտնել են, որ դա ամրապնդել է կապը հիվանդների հետ:

Ընդհանուր առմամբ, հիվանդները դրական փորձ են ունեցել: Ըստ Alzheimer Scotland բարեգործական կազմակերպության՝ «Վաղ մանկության մասին հիշելը սովորաբար հաճելի փորձ է, և դեմենցիա ունեցող որոշ մարդկանց համար դա սեփական ինքնության հետ կապ հաստատելու միակ միջոցն է»:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները