Աշխարհի խոշորագույն բանկը հաքերային հարձակման է ենթարկվել. USB-ն էլ փրկել է իրավիճակը

Վերջին լուրերը
Աշխարհի խոշորագույն բանկը հաքերային հարձակման է ենթարկվել. USB-ն էլ փրկել է իրավիճակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ակտիվների չափով աշխարհի խոշորագույն բանկի աշխատանքը խաթարվել է հաքերային հարձակման պատճառով: Ֆինանսական ծառայություններ մատուցող մի քանի ստորաբաժանումներ ստիպված են եղել աշխատել USB կուտակիչի օգնությամբ:

Industrial & Commercial Bank of China Ltd (ICBC)-ում կիբերհարձակման պատճառով խափանումներ են տեղի ունեցել, ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի առքուվաճառքի ոչ ճշգրիտ աշխատանքին: Չնայած այն բանին, որ գործառնությունների համար պատասխանատու ընկերությունները արագ կերպով անջատվել են վնասված համակարգերից, շուկայի վրա նշանակալի ազդեցություն տեղի չի ունեցել, իսկ աշխատակիցները, փորձելով փրկել իրավիճակը, USB կուտակիչի միջոցով ուղարկել են անհրաժեշտ տվյալները՝ նվազեցնելու հնարավոր կորուստները:

Կիբերանվտանգությամբ զբաղվող շվեդական ընկերություններից մեկի հիմնադիր Մարկուս Մյուրեյը հայտարարել է, որ սա իրական շոկ է աշխարհի խոշոր բանկերի համար: Նման պատահարը պետք է բանկերի ղեկավարներին ստիպի բարելավել իրենց անվտանգությունը:

Նշվում է նաև, որ այս տարի մեծացել է կիբերհարձակումների թիվը: Chainalysis ընկերությունը հաշվարկել է, որ մոտավորապես $500 մլնի դրամական շորթում է տեղի ունեցել՝ վճարումների միջոցով, ինչը 50%-ով ավել է նախորդ տարվանից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները