Հայաստանի իշխանությունները կանխատեսում են, որ 2023 թվականի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն կկրկնապատկվի, ինչի արդյունքում մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափը կկազմի $8200: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը նշանակալի աճ է արձանագրում:
«Չնայած աղքատության մակարդակի աճի վերաբերյալ մտահոգություններին՝ Հայաստանին հաջողվել է նվազեցնել այդ ցուցանիշը՝ հասցնելով 24,8%-ի, ինչը ցածր է կանխատեսվող 39,6%-ից: Հետագայում կառավարությունը նախատեսում է հասնել նվազագույնը 7-%-անոց աճի 2024 թվականին», — հայտնել է նախարարը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։