Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ` 29 նոյեմբեր
Որտեղ`AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF
Ճամբարի մասին.
Մեկնարկում է «Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC) և ամպային հաշվարկներ (Cloud Computing)» Supercamp ճամբարը՝ ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով ապահովելու համար:
Այս ծրագիրը նպատակ ունի մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու և գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների և տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:
Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի և ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի և մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:
Ծրագիրը ներառում է՝
- Բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները
- Ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն
- Ամպային անվտանգություն
- Ցանցային ադմինիստրացիա
- Զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ
Ծրագրին կարող են մասնակցել HPC և Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազոտողներն, ովքեր
- ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում
- ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ,
- տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուեներին և ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes)
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (ԻԱՊԻ) հետ համատեղ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: