Modex խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ՀՀ առևտրային բանկերի շահույթը 2023թ. առաջին երեք եռամսյակներին՝ հիմված բանկերի ներկայացրած հաշվետվությունների տվյալների վրա:
ՀՀ բոլոր առևտրային բանկերն այս ժամանակահատվածում աշխատել են շահույթով՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցելով 215 մլրդ դրամի զուտ շահույթ: Սա 11%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Չնայած դրան՝ 18 բանկերից 6-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում:
Ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը՝ 56,9 մլրդ դրամ, հաջորդում են Ամերիաբանկը (34,3 մլրդ դրամ) և ԱԿԲԱ բանկը (20.9 մլրդ): Հնգյակում են նաև Ինեկոբանկը (19,1 մլրդ) և ID բանկը (11,7 մլրդ):
Ինչքա՞ն վարկ են տվել ՀՀ բանկերը, ի՞նչ տոկոսով, քանի՞ հաճախորդ ունեն
Ֆինանսաբանկային ոլորտի նորություններին հետևելու համար բաժանորդագրվեք How2B-ի տելեգրամյան ալիքին: