Ինչքա՞ն վարկ են տվել ՀՀ բանկերը, ի՞նչ տոկոսով, քանի՞ հաճախորդ ունեն

Վերջին լուրերը
Ինչքա՞ն վարկ են տվել ՀՀ բանկերը, ի՞նչ տոկոսով, քանի՞ հաճախորդ ունեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023թ. հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տեղաբաշխված վարկերի ծավալը կազմել է 5,13 տրիլիոն դրամ, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:

Ընդ որում՝ ցուցանիշը հունիսի նկատմամբ թռիչքային աճ է գրանցել՝ 4,5 տրիլիոն դրամից հասնելով 5,13-ի: Այս գումարի մեջ 3,07 տրլն-ը դրամով վարկերն են, իսկ տարադրամով տրամադրվել է 1,8 տրլն դրամին համարժեք վարկ: Հուլիսի վերջի դրությամբ դրամով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12,3%, ավանդներինը՝ 8,23%:

- Advertisement -
Ինչքա՞ն վարկ են տվել ՀՀ բանկերը, ի՞նչ տոկոսով, քանի՞ հաճախորդ ունեն

Ընդհանուր առմամբ, հուլիսի վերջի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թիվը կազմել է 4 319 120, որից 184077-ը՝ իրավաբանական, իսկ 4135043-ը՝ ֆիզիկական անձինք:

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2023թ. հուլիսի վերջին կազմել է 2 336 301 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել՝ 40 970 մլն դրամով կամ 1.8%-ով, իսկ 2022թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 401 241 մլն դրամով կամ 20.7%-ով:

Ֆինանսաբանկային ոլորտի նորություններին հետևե՛ք How2B-ի տելեգրամյան ալիքում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները