Կայացել է «Կորիզ 2023» համադպրոցական կրթական «Օսկարը»

Վերջին լուրերը
Կայացել է «Կորիզ 2023» համադպրոցական կրթական «Օսկարը»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 8-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացել է «Կորիզ» 2023 սպասված համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը կամ, ինչպես ասում են, Հայաստանի սեփական Կրթական «Օսկար»-ը։

Koreez 2023 կրթական մրցանակաբաշխությանը ներկա են գտնվել 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 80 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացել են բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ, հանգստի հնարավորություն Հայաստանի լավագույն հյուրանոցներում և այլն)։

Լավագույն աշակերտների ուսուցիչները ստացել են նաև 500.000 դրամային մրցանակներ։ Մրցույթին մասնակցել են ՀՀ և ԱՀ շուրջ 1184 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 18․250 աշակերտ։

Կրթական երեկոյի ժամանակ Koreez-ի թիմը ներկայացրել է 5–12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված նոր Koreez կրթական բջջային հավելվածը,որի միջոցով առաջին անգամ Հայաստանում դպրոցական ծրագիրը երեխաներին հասանելի կդառնա իր առանձնահատկությունների և իր ունեցած գիտելիքի հիման վրա։

Koreez-ը առարկայական առցանց մրցույթ է, որին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ դպրոցների 3-12-րդ դասարանի բոլոր աշակերտները՝ անկախ դպրոցում ունեցած առաջադիմությունից։ Մրցույթի ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում հատուկ հարցաշարերի միջոցով ստուգել ուսումնական տարում ձեռք բերած գիտելիքները։

Ի դեպ, Koreez 2024 մրցույթի գրանցումներն արդեն մեկնարկել են: Այս տարի մրցույթին հնարավորություն կունենան մասնակցել նաև 3-րդ և 4-րդ դասարանի աշակերտները։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները