ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով

Վերջին լուրերը
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023թ. օգոստոս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշներն, ըստ որի՝ 2023թ.-ի հուլիսի նկատմամբ օգոստոս ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով։

Նույն ցուցանիշը 2023 թվականի 8 ամիսներին՝ հունվար-օգոստոսին, 10.4%-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել է 8.1%-ով։

Շինարարության ծավալը 2023-ի օգոստոսին նույն տարվա հուլիսի համեմատ ավելացել է 26.1%-ով։

Այս տարվա օգոստոսին առևտրի շրջանառությունը հուլիսի համեմատ աճել է 1.6%-ով, իսկ ծառայությունների ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 4%-ով։

Սպառողական գների ինդեքսը նախորդ ամսվա համեմատ օգոստոսին աճել է 0.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում աճը կազմել է 15.8%։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա օգոստոսին նախորդ ամսվա համեմատ աճել է 8.7%-ով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 5.7%-ով, իսկ ներմուծումը նվազել է 10.5%-ով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները