Ինչպես և նախատեսվում էր, սեպտեմբերի 18-ի երեկոյան Apple-ը թողարկել է iOS 17-ի հանրային տարբերակը: Արդեն կարող եք թարմացնել ձեր iPhone-ը և այլևս կարիք չկա լինել բետա- փորձարկող:
iOS բջջային օպերացիոն համակարգի տասնյոթերորդ տարբերակը ներկայացվել էր 2023-ի հունիսի 5-ին՝ WWDC 2023 կոնֆերանսի ժամանակ: Այն հասանելի կլինի սկսած iPhone XS-ից և դրանից հետո թողարկված մոդելների համար:
Թարմացման համար պետք է անել հետևյալ քայլերը.
Settings (Կարգավորումներ) > General (Հիմնական) > Software Update (ՕՀ թարմացում)
Թարմացումը տեղի է ունենում շատ արագ և առանց անակնկալների:
ՕՀ-ի 17-րդ տարբերակում հիմնականում թարմացվել են հաղորդակցման երկու հավելվածներ՝ iMessage և Phone: Ընդհանուր առմամբ, Apple-ը շեշտը դրել է հաղորդակցության և անհատականացման վրա:
Կոնտակտներ
iOS 17-ի թարմացումից հետո iPhone-ի բոլոր օգտատերերը կկարողանան ստեղծել իրենց սեփական ավատարը, որը կցուցադրվի Apple սարքերի այլ օգտատերերին, երբ նրանք մուտքային զանգ ստանան:Կարող եք կցել լուսանկարներ, կպչուն պիտակներ կամ Memoji:
iMessage
Այժմ կարող եք կիսվել աշխարհագրական դիրքով սովորական մեսենջերում: Իսկ Check In ֆունկցիան ցույց կտա, որ հասել եք տուն: iMessage-ում հայտնվել են սթիքերներ, այդ թվում՝ անիմացիոն։ Դրանք կարելի է պատրաստել պատկերասրահի ցանկացած լուսանկարից կամ տեսանյութից։ SMS-ներում նույնպես հայտնվել են reaction-ներ, մեսենջերի ներսում փոխվել է մինի հավելվածների դիզայնը։
Նոր AirDrop կամ NameDrop
iOS 17-ի հիմնական առանձնահատկությունը NameDrop-ն է։ Տեղադրեք ձեր iPhone-ն այլ iPhone-ի կամ Apple Watch-ի կողքին, և կարող եք փոխանակել կոնտակտները կամ արագ փոխանցել լուսանկարներ/տեսանյութեր: Այլևս կարիք չկա սարք փնտրել առկա սարքերի ցանկում: NameDrop-ի միջոցով կարող եք երաժշտություն նվագարկել այլ սարքում:
StandBy ռեժիմ
iOS 17-ով iPhone-ն այժմ կփոխարինի գրասեղանի ժամացույցին: Լանդշաֆտային կողմնորոշմամբ MagSafe ռեժիմում iPhone-ը կցուցադրի ժամանակը և ձեր ընտրած վիջեթները: AOD աջակցությամբ iPhone-ների էկրանները որոշ ժամանակ անց չեն անջատվի:
Լուսանկարների ճանաչում
Այժմ համակարգը կհայտնաբերի ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանիների դեմքերը։ Բացի այդ նաև հնարավոր է լուսանկարել ուտեստը, ապա ստանալ նմանատիպ բաղադրատոմսերի առցանց ընտրանի։ Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է սեղմել «Տեղեկատվություն» կոճակը:
Գաղտնիություն Safari-ում
Օգտատերերը կկարողանան մուտք գործել բջջային Safari ինկոգնիտո ռեժիմում՝ օգտագործելով Touch ID կամ Face ID թույլտվությունը: Բացի այդ, հնարավոր կլինի դասակարգել ներդիրները՝ դրանք բաժանելով անձնականի և աշխատանքայինի։
Հիշողությունների օրագիր
Օգտագործողը կկարողանա անձնական օրագրի նման մատյան պահել։ Նշումները կարող են համալրվել պատկերներով և լոկացիաներով: Նշվում է, որ ներքին կոդավորման շնորհիվ ոչ ոք չի կարողանա մուտք գործել նման մատյանի տվյալներ, այդ թվում՝ Apple-ը։
Մի քանի մանրուք ևս
Ավելացել են կենդանի ձայնային հաղորդագրություններ, որոնք թույլ են տալիս իրական ժամանակում խոսքը թարգմանել տեքստի։ Փոփոխվել է FaceTime-ի դիզայնը, Siri-ի հետ շփման համար այլևս պարտադիր չէ բարևել և այլն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։