Գյումրիում Impact Hub-ի մասնաճյուղ է բացվել

Վերջին լուրերը
Գյումրիում Impact Hub-ի մասնաճյուղ է բացվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կայացել է «Իմփաքթ Հաբ Գյումրիի» և Շիրակի մարզի ստեղծարար կենտրոնի՝ ԿՐԵԼԱԲ-ի պաշտոնական բացման արարողությունը։

«Իմփաքթ Հաբ Գյումրին» և ԿՐԵԼԱԲ-ը կյանքի են կոչվել «Իմփաքթ Հաբ Հայաստան» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից՝ «Labs for Change – կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի շրջանակում։

Որպես համաշխարհային ճանաչում ունեցող՝ Իմփաքթ Հաբ ցանցի մաս, Իմփաքթ Հաբ Հայաստանը տարիներ շարունակ եղել է ձեռնարկատիրական աճի և դինամիկ էկոհամակարգի խթանման առաջնագծում` ստարտափների, ստեղծարար և փոփոխություններ բերող անձանց ու կազմակերպությունների համար։

Դեպի Գյումրի ընդլայնման նպատակը ոչ միայն տեղական ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը նպաստելն է, այլև աշխարհագրական սահմանները ճչանաչող կապերի խթանումը:

Դե իսկ Շիրակի ԿՐԵԼԱԲ-ն ունի իր հստակ ուղղվածությունը, որն ընդգրկում է թվային արտադրության և հարակից ոլորտները: Այս նախաձեռնության նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանը և Շիրակի մարզում կանանց հզորացմանը: Կենտրոնի ծրագրերին մասնակցելու արդյունքում կանայք և երիտասարդները կունենան մասնագիտական և ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացման, թվային ոլորտում եկամտաբեր արտադրանք ստեղծելու հնարավորություններ, որն իր հերթին կստեղծի աշխատանքի նոր հեռանկարներ ու կընդլայնի շուկայի հասանելիությունն անհատների համար:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները