Apple-ը ռեկորդային չափով կփոքրացնի iPhone 15 Pro-ի շրջանակը

Վերջին լուրերը
Apple-ը ռեկորդային չափով կփոքրացնի iPhone 15 Pro-ի շրջանակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

iPhone 15 Pro-ն ու iPhone 15 Pro Max-ը կունենան զգալիորեն կրճատված էկրանի շրջանակներ: Bloomberg-ից հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը հայտնել է, որ այս փոփոխությունները կազդեն նաև iPad-ի վրա, գրում է ixbt.com-ը։

Գուրմանի պնդմամբ՝ Apple-ը կնվազեցնի iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի շրջանակի չափը՝ 2,2 մմ-ից հասցնելով մինչև 1,5 մմ, ինչի համար ընկերությունը կօգտագործի LIPO տեխնոլոգիա, որը նախկինում օգտագործում էր Apple Watch-ի վրա:

«Apple-ը iPhone 15-ը կմոտեցնի երազանքների iPhone-ին։ Pro և Pro Max էկրանները կարտադրվեն նոր տեխնոլոգիայի կիրառմամբ՝ ցածր ճնշման համաձուլվածքներ կամ LIPO, ինչպես դա անվանում են Apple-ի ներսում:

Այս նոր գործընթացը կնվազեցնի էկրանի շրջանակը մինչև 1,5 մմ (ներկայիս iPhone-ների մոտ 2,2 մմ-ից): LIPO-ն առաջին անգամ օգտագործվել է Apple Watch Series 7-ումսարքի շրջանակն ավելի բարակ դարձնելու և էկրանի չափը մեծացնելու համար»,- ասել է Մարկ Գուրմանը։

Հիշեցնենք, որ iPhone 15 շարքը Apple-ը պաշտոնապես կներկայացնի սեպտեմբերին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները